«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է ԱՊԼ-ում Մարկուս Ռեշֆորդի և Ռասմուս Հեյլունի գոլային երաշտի մասին։
«Եթե Չեմպիոնների Լիգայում հինգ անգամ գոլ խփես, ապա Պրեմիեր Լիգայում գոլ կխփես: Դա ընդամենը ժամանակի հարց է։ Քանի դեռ թիմը հնարավորություններ է ստեղծում, և նա վստահ է, ես հավատում եմ, որ նա կսկսի գոլեր խփել։
Ինչ վերաբերում է Ռեշֆորդին, ապա նա իր կարողություններն ապացուցել է իր ողջ կարիերայի ընթացքում։ Պրեմիեր Լիգայում նա արդեն 100-ից ավելի գոլ է խփել։ Անցած մրցաշրջանում նա 30 գոլ խփեց, այնպես որ այս մրցաշրջանում կգա մի պահ, երբ ամեն ինչ կաշխատի»,- մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։