Tuttomercatoweb․ Հայտնի են Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Tuttomercatoweb-ը հրապարակել է Ա Սերիայում հանդես եկող ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը։

Իտալիայի առաջնությունում բարձր աշխատավարձ ստանում է երեք ֆուտբոլիստ։

Առաջին տեղը կիսում են «Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը և թուրինյան ակումբի մեկ այլ ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն՝ նրանք վաստակում են տարեկան 7 միլիոն եվրո։

Հաջորդը Վոյցեխ Շչեսնին (6,5 միլիոն եվրո), Հաքան Չալխանօղլուն, Լաուտարո Մարտինեսը, Մարկուս Թյուրամը (բոլորը «Ինտեր») և Ալեքս Սանդրոն («Յուվենտուս»), նրանց տարեկան աշխատավարձը կազմում է 6 միլիոն եվրո։ Իններորդ տեղում «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին է, ով ստանում է 5,5 միլիոն եվրո աշխատավարձ։

5 միլիոն եվրո աշխատավարձով թոփ 10-ում ընդգրկվել են Նիկոլո Բարելլան, Բենժամին Պավարը (երկուսն էլ՝ «Ինտեր», Ֆեդերիկո Կիեզան, Բրեմերը (երկուսն էլ «Յուվենտուս») և «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն։

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաստակում է տարեկան 3,8 միլիոն եվրո և զբաղեցնում է 25-րդ տեղը։