«Թոթենհեմից» կարող են միավորնել հանվել

«Թոթենհեմը» խախտել է ֆուտբոլիստների տրանսֆերային կանոնները՝ 2008 թվականին հարձակվող Ջերմեյն Դեֆոին «Պորտսմուտ» գնելիս, հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերի մեջ ներգրավված է եղել ոչ արտոնագրված գործակալ։ Ակումբի նախագահ Դանիել Լևին բերեց մեկ այլ գործակալ՝ Ստյուարտ Փիթերսին, ով արտոնագրված էր, բայց ներկայացուցչական պայմանագիր չկնքվեց։

FA-ն ակումբի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառել 2010 թվականին, երբ իմացել է խախտումների մասին: Ակումբին կարող են սպառնալ տարբեր պատժամիջոցներ՝ տրանսֆերների արգելքից մինչև միավորների նվազեցում։

41-ամյա Դեֆոն ավարտել է կարիերան 2022 թվականի հունվարին։ «Թոթենհեմի» հետ նա նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթը 2007/08 մրցաշրջանում։ Նա այժմ աշխատում է ակումբի ակադեմիայում։