Լուկաս Սելարայանը 3 գնդակով դարձավ Եվրո-2024-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն։ Սելարայանը բոլոր գոլերը խփել է Ուելսի հավաքականի հետ կայացած ընտրական երկու հանդիպումներում։
Սելարայանն ընդգրկվեց ազգային հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Ուելսի ընտրանու դարպասը գրավելով 31 տարեկան 151 օրական հասակում։
Ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, ով հավաքականում աչքի է ընկել 36 տարեկան 311 օրական հասակում՝ 2009թ. գրավելով բելգիացիների դարպասը։