Խավիեր Տեբասը կլքի Իսպանիայի Լա Լիգայի նախագահի պաշտոնը՝ նոր ընտրություններ հայտարարելու համար։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Նշվում է, որ Տեբասի գաղափարը Լա Լիգայի ղեկավարի պաշտոնին կրկին հավակնելն է։
Հարկ է նշել, որ Խավիեր Տեբասը գլխավորում է Լա Լիգան ավելի քան 10 տարի՝ նա առաջին անգամ հաղթել է ընտրություններում 2013 թվականի գարնանը։