Դավիդ դե Խեան պատրաստ է կարիերան շարունակել MLS-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան պատրաստ է կարիերան շարունակել MLS-ում։

Ինչպես հայտնում է 90min-ը՝ եթե իսպանացին առաջարկ ստանա ԱՄՆ-ից, ապա անպայման կդիտարկի այն։ Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Դե Խեան ամբողջությամբ հրաժարվում է Սաուդյան Արաբիայի տարբերակներից։

Ավելի վաղ Դե Խեան կապվում էր Դևիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամի» հնարավոր տեղափոխության հետ։ Հիշեցնենք, որ անցած ամառվանից դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո հանդես է գալիս որպես ազատ գործակալ։