Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է մասնակցել «Կադիսի» հետ Իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպմանը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին, կիսապաշտպանը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» մարզմանը։
Հաղորդվում է, որ 27-ամյա իսպանացին արդեն մոտ է խաղադաշտ վերադառնալուն ու պետք է ընդգրկվի թիմի հայտացուցակում՝ «Կադիսի» հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ 14-րդ տուրի «Կադիս» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին։