Արաս Օզբիլիսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին և կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

Օզբիլիսը քիչ առաջ հայտարարեց, որ իր թեկնածությունն է առաջադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում։

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի նախագահի ընտրություները տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։