«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կմնա թիմի ղեկին առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը։
Ինչպես հաղորդում է Sport-ը, «Բլաուգրանայի» ղեկավարությունը չի պատրաստվում մրցաշրջանի միջնամասում աշխատանքից հեռացնել մասնագետին: Աղբյուրը նշում է, որ մրցաշրջանի ավարտին «Բարսելոնայի» ղեկավարությունը կգնահատի արդյունքները և դրանց հիման վրա որոշում կկայացնի Չավիի ապագայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Չավին վերջերս երկարաձգել էր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2025 թվականի ամառ, սակայն մրցաշրջանի ավարտին մարզիչը կարող է հեռացվել՝ չնայած պայմանագրի ժամկետին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը սկսել է կասկածել Չավիին։ Թիմն այժմ Իսպանիայի առաջնությունում երրորդ տեղում է։