Հայտնի են Եվրոյի ընտրական փլեյ-օֆֆի վեց զույգերից երկուսը

Երկուշաբթի երեկոյան հայտնի դարձան Եվրո-2024-ի ընտրական փլեյ-օֆֆի վեց կիսաեզրափակիչ զույգերից երկուսը։

C դիվիզիոնում միմյանց դեմ կխաղան Վրաստանի և Լյուքսեմբուրգի, ինչպես նաև Հունաստանի և Ղազախստանի հավաքականները։ Երկու հանդիպումներն էլ կկայանան մարտի 21-ին, իսկ եզրափակիչը, որտեղ կորոշվի Եվրոյի մասնակիցը, մարտի 26-ին։

Մյուս դիվիզիոններում փլեյ-օֆֆի խաղերի մասնակիցները կլինեն՝ Լեհաստանը, Իսրայելը, Բոսնիա և Հերցեգովինան, Ֆինլանդիան, Ուկրաինան, Իսլանդիան, Էստոնիան և Խորվաթիա – Ուելս զույգի պարտվողներից մեկը։ Այս դիվիզիոններում զույգերը որոշելու համար կպահանջվի վիճակահանություն: