«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մտադիր չէ ավարտել կարիերան։
«Անպայման ցանկանում եմ նորից խաղալ 2024 թվականից հետո: Ես դեռ հաճույք եմ ստանում ֆուտբոլից: Հուսով եմ՝ սա նկատելի է»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Bild-ը։
34-ամյա գերմանացու գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ, Մյուլերը մյունխենցիների կազմում անցկացրել է 680 հանդիպում, խփել 237 գոլ և կատարել 261 գոլային փոխանցում։
Այս մրցաշրջանում հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։