Լոնդոնի «Չելսին» պայմանավորվել է հարձակվող Ռոմելու Լուկակուի գործակալների հետ, որ բելգիացուն բաց կթողնեն 40 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Լուկակուն ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Ռոմայի» կազմում։ Իտալական ակումբը մրցաշրջանի վերջում հարձակվողին 40 միլիոն եվրոյով գնելու տարբերակ կունենա, բայց եթե դա տեղի չունենա, «Չելսին» այլ գնորդներ կփնտրի։
Իտալական Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Լուկակուն 10 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։