«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոստովանել է, որ իր հայրն է իր կյանքի գլխավոր մարդը՝ միշտ խորհրդակցում է նրա հետ և ամենաթանկ ցուցումները ստանում հորից։
«Հայրս ինձ միշտ լավագույն խորհուրդն է տալիս։ Նա երբեք չի հանձնվում, միշտ աջակցում է ինձ, հավատում է ինձ։
«Սպորտինգում» այնպիսի պահ եղավ, որ ինձ ասացին, որ այլ ակումբ փնտրեմ։ Ես վերադարձա Անգոլա վեց ամսով և այնտեղ, հորս ընկերակցությամբ, կարողացա ամեն ինչ ճիշտ ընկալել»,- Լեաուի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողն իր ներկայիս ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։