Դիդյե Դեշամն ընդմիջմանն ասել է իր թիմին, որ ռեկորդային հաշվով հաղթեն

Ֆրանսիայի հավաքականը հանգստյան օրերին 14։0 հաշվով հաղթել է Ջիբրալթարին։

Այդ երեկո «եռագույնները» սահմանեցին մի շարք ռեկորդներ, մասնավորապես՝ տարան իրենց պատմության ամենամեծ հաղթանակը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել, որն արվել է հանդերձարանում՝ հանդիպման ընդմիջմանը։

Տեսանյութում թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը իր սաներին կոչ է արել ռեկորդային հաղթանակ տանել։ «Ռեկորդային հաղթանակը 10-0 հաշվով էր, դուք կարող եք հաղթել», – ասել է Դեշամը ֆուտբոլիստներին:

Նշենք, որ առաջին խաղակեսից հետո Ֆրանսիայի հավաքականը 7։0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն։