Ն’Գոլո Կանտեն վնասվածք է ստացել

«Ալ-Իթիհադի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն մկանային վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա կիսապաշտպանը վնասվածք է ստացել աբհա ակումբի հետ ազգային առաջնության խաղում (4-2)։ Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը Կանտեն խաղադաշտում անցկացրեց 73 րոպե ու աչքի չնկավ։

Այս մրցաշրջանում Կանտեն բոլոր մրցաշարերում խաղադաշտ դուրս եկավ 18 խաղում և դարձավ չորս գոլային փոխանցման հեղինակ։