Իտալիայի հավաքականի մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին հանդիպումը Եվրոպայի գործող չեմպիոնների համար։ Նրա թիմը չկարողացավ հաղթանակ տանել Ուկրաինայի հավաքականի նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, դուրս եկավ Եվրոպայի առաջնություն։
«Հեշտ չէր, ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել։ Մենք լավ հանդիպում անցկացրինք, առաջին խաղակեսում բազմաթիվ հնարավորություններ կային։
Երկրորդ խաղակեսը վերածվեց տոկունության խաղի, և Ուկրաինան ստիպեց մեզ շատ տանջվել։ Բայց ես շատ ծանոթ եմ այսպիսի խաղերի վերջնամասերին։ Այժմ մենք պետք է բարձրացնենք մեր խաղի մակարդակը»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։