«Լոս Անջելես Գելեքսին» մտադիր է համալրել իր կազմը մեքսիկացի վինգեր Իրվինգ Լոզանոյով: Այս մասին իր սոցցանցերում գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆաբրիցիոն նշում է, որ կողմերը բանակցել են դեռ ամռանը, բայց հետո Լոզանոյին նոր ակումբ տեղափոխելու գործարքը ձախողվեց։ Ուստի այս ձմռանը ամերիկյան ակումբը նոր փորձեր կձեռնարկի 28-ամյա ֆուտբոլիստին՝ իր կազմ բերելու համար։
Հիշենք, որ անցած ամառ Իրվինգն ի վերջո վերադարձավ ՊՍՎ Էյնդհովեն, բայց դրանից հետո նրա տրանսֆերային արժեքը նկատելիորեն իջավ։ Մինչ հոլանդական ակումբ տեղափոխվելը մեքսիկացին եղել է Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» կազմում։ Ֆուտբոլիստը «աձուրրիի» կազմում հանդես է եկել 2019-ից 2023 թվականներին: