«Բավարիան» փոխարինող է գտել Յոզուա Կիմմիխին

Մյունխենի «Բավարիան» սկսել է փոխարինող փնտրել կիսապաշտպան Յոզուա Կիմմիխին, ով մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Todofichajes-ի լրագրողների տեղեկություններով՝ գերմանական գրանդն իր ուշադրությունը սևեռել է Պրեմիեր Լիգայի վրա։ Բունդեսլիգայի չեմպիոնի հետաքրքրությունների թվում է «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը։ Մյունխենյան թիմը կիսապաշտպանի համար կարող է պայքարել «Լիվերպուլի» և Թուրինի «Յուվենտուսի» հետ։

Ֆիլիպսի գործող աշխատանքային պայմանագիրը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։