Ողբերգություն ֆուտբոլի խաղադաշտում՝ Արգենտինայում։ Այնտեղ խաղի ժամանակ մահացել է 14-ամյա կրտսեր Ագուստին Լասարտեն, ով հանդես էր գալիս «Արգենտինոսում»։ Դա տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ «Սան Մարտինի» դեմ խաղի ժամանակ։
Բժիշկները փորձել են փրկել ֆուտբոլիստին, սակայն, ինչպես պարզաբանում է derbyderbyderby.it-ը, բուժօգնությունը շատ ուշ է հասել։ Լասարտեի համար ճակատագրական խաղում ներգրավված երկու ակումբներն էլ իրենց խորին ցավակցությունն են հայտնել մահացած դեռահասի ընտանիքին։