Եվրո-2024-ի 24 մասնակիցներից 20-ը հայտնի են

Նոյեմբերի 20-ին կայացած հանդիպումների արդյունքներով որոշվել են հաջորդ ամռանը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության 24 մասնակիցներից 20-ը։

Մայրցամաքային մրցաշարի գործող հաղթողը Իտալիան զբաղեցրեց իր խմբում երկրորդ տեղը Ուկրաինայի դեմ գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ:

Սլովենիայի հավաքականը 24 տարվա մեջ առաջին անգամ և պատմության մեջ երկրորդ անգամ կարողացավ եվրոպական մրցաշարի ուղեգիր նվաճել՝ վճռորոշ խաղում 2։1 հաշվով հաղթելով Ղազախստանին և լրացուցիչ ցուցանիշներով զիջելով առաջին տեղը Դանիայի ընտրանուն։

Նման իրավիճակում հայտնվեցին չեխերը, սակայն Յարոսլավ Շիլգավայի թիմը առանց խնդիրների հաղթեց Մոլդովային 3։0 հաշվով՝ թույլ չտալով մրցակցին պատմության մեջ առաջին անգամ նվաճել Եվրոյի ուղեգիր։

Նախկինում տանտերերից բացի, Եվրո-2024-ի ուղեգիր են նվաճել Ֆրանսիան, Պորտուգալիան, Իսպանիան, Անգլիան, Բելգիան, Նիդեռլանդները, Դանիան, Շվեյցարիան, Սերբիան, Ավստրիան, Թուրքիան, Շոտլանդիան, Հունգարիան, Ալբանիան, Ռումինիան և Սլովակիան։