Վնասվածքների իրավիճակը ստիպում է «Ռեալին» մտածել ձմեռային տրանսֆերային պատուհանում կազմն ընդլայնելու մասին։
Մադրիդյան ակումբը կարող է գնալ շատ անսպասելի քայլի և պայմանագիր ստորագրել Տիմո Վերների հետ։ Իսպանական Sport հրատարակությունն իր էջերում հայտնում է, որ մադրիդցիները դիտարկում են այս տարբերակը։
Տիմո Վերները «ՌԲ Լայպցիգ» վերադարձավ 2022 թվականի ամռանը՝ «Չելսիում» անհաջող հանդես գալուց հետո։ Այժմ հարձակվողն իր լավագույն ֆուտբոլը չի ցուցադրում և արդյունքում քիչ խաղաժամանակ է ստանում։ 2023/24 մրցաշրջանում Վերները անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։