Միլանի «Ինտերի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մարկուս Թյուրամը խոստովանել է, որ Կիլիան Մբապնեն երկար ժամանակ իրեն կենտրոնական հարձակվող է համարել։
26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հաճախ է խաղացել եզրում, որը դադարեց Իտալիա տեղափոխվելուց հետո. ֆրանսիացին այժմ գործում է հարձակման գծում՝ ցուցադրելով, ինչպես վերջերս Դիդյե Դեշամն ասաց, շատ ավելի արդյունավետ ֆուտբոլ:
«Կիլիանը և ես միմյանց ճանաչում ենք դեռ մանկուց, և նա միշտ ասում էր, որ ես «ինը համար» կլինեմ: Նա գիտի իմ լավագույն որակները և վաղուց է զգացել, որ հարձակվողի դիրքն ինձ սազում է։
Ես իսկապես շատ հարմար եմ իմ ներկայիս դիրքում»,- ասել է Մարկուս Թուրամը Telefoot-ին: