Խոսե Գայա. «Վերջին Եվրոյում Իսպանիան մոտ էր եզրափակիչին»

Իսպանիայի հավաքականի պաշտպան Խոսե Գայան ամփոփել է Եվրո-2024-ի ընտրական փուլի արդյունքները։ Վերջին խաղում «կարմիր ֆուրիան» 3։1 հաշվով հաղթեց Վրաստանին։

«Թիմը մեծացել է այս մրցաշարի շնորհիվ: Մենք ավելի ուժեղ ենք դարձել։ Մենք հիմա ունենք շատ մարտունակ թիմ։ Մենք երբեք չենք դադարում առաջադիմել և աճել: Եվրոպայի վերջին առաջնությունում Իսպանիան մոտ էր եզրափակիչին։ Այս անգամ մենք կփորձենք ավելիին հասնել»,- պաշտպանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Իսպանիան ընտրական մրցաշարում վաստակեց 21 միավոր եւ առաջին տեղով դուրս եկավ Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնություն։