«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կիրքը ժամացույցների նկատմամբ հասել է իր գագաթնակետին Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց հետո:
Ամեն ինչ սկսվեց Արաբիայում նրա առաջին օրվանից, երբ նրան տվեցին Jacob & Co ժամացույց՝ ողջունելու նրան «Ալ-Նասրում»: Կրիշտիանու Ռոնալդուն ժամացույցների մոլի կոլեկցիոներ է:
Ռոնալդուի հավաքածուի ամենաթանկ ժամացույցն արժե 1,8 մլն եվրո։ Ժամացույցը ի երախտագիտություն Սաուդյան Արաբիայի է՝ իր զմրուխտ կանաչ գույնով, որը համապատասխանում է երկրի դրոշին: Ժամացույցը պատրաստված է 18 կարատ սպիտակ ոսկուց, չափերը՝ 47 x 15,85 մմ, արժե 720 000 եվրո։