Պաշտպան Բենջամին Մենդին մի քանի միլիոն դոլարի հայց է ներկայացրել ընդդեմ «Մանչեսթեր Սիթիի»: Այս մասին հայտնում է Sky News-ը։
Ֆուտբոլիստի պնդումներն այն են, որ ակումբը երկար ժամանակ չի վճարել իր պայմանագրով նախատեսված աշխատավարձը։
2021 թվականի օգոստոսին Մենդին մեղադրվում էր սեռական հանցագործությունների մեջ։ Դատավարությունը տևեց գրեթե երկու տարի, և 2023 թվականի ամռանը ֆուտբոլիստը անմեղ ճանաչվեց բոլոր կետերով։ Այն ժամանակ Բենջամինի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ այլեւս ուժի մեջ չէր։
Բենջամին Մենդին ներկայումս խաղում է Ֆրանսիայում՝ «Լորյանում»: 2023/24 մրցաշրջանում 29-ամյա պաշտպանը երեք հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի առաջնությունում։