Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուի ապագան մնում է կասկածի տակ:
32-ամյա կիսապաշտպանը տեղափոխվել է «Ժիրոնայից»՝ փոխարինելու հեռացած Սերխիո Բուսկետսին: Ռոմեուն շատ խաղերում հայտնվում է «Բլաուգրանայի» մեկնարկային կազմում, սակայն ակումբում նրա ապագայի վերաբերյալ հստակություն չկա, հաղորդում է լրագրող Տոնի Խուանմարտին։ «Բարսելոնան» չի որոշել՝ երկարաժամկետ խաղադրույք կատարել ֆուտբոլիստի վրա, թե ոչ:
Օրիոլ Ռոմեուն Չավի Էրնանդեսի թիմի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ կատարելով 1 գոլային փոխանցում: Իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: Հայտնի է, որ «Ժիրոնան» դիտարկում է մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստին վերադարձնելու հնարավորությունը։