17 հավաքական արդեն նվաճել է Եվրո-2024-ի ուղեգիր

Եվրոպայի 2024 թվականի առաջնության հերթական ուղեգիրը գտել է իր տիրոջը: Այն բաժին հասավ Սերբիայի հավաքականին, որը կիրակի ոչ-ոքի խաղաց Բուլղարիայի հետ (2:2):

Այսպիսով, 17 թիմեր արդեն նվաճել են Եվրո-2024-ի ուղեգրեր։ Այս ցանկն ունի հետևյալ տեսքը՝ Գերմանիա (հյուրընկալող), Բելգիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Շոտլանդիա, Իսպանիա, Թուրքիա, Ավստրիա, Անգլիա, Հունգարիա, Սլովակիա, Ալբանիա, Դանիա, Նիդեռլանդներ, Ռումինիա, Շվեյցարիա, Սերբիա:

Առաջիկա օրերին ընտրական մրցաշարի վերջին խաղերի արդյունքներով կշնորհվի Եվրոպայի առաջնության եւս չորս ուղեգիր։ Գարնանը կկայանան Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները՝ այնտեղ կխաղարկվեն մնացած երեք ուղեգրերը։