«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերին չի անհանգստացնում շաբաթ օրը տեղական ժամանակով 12:30-ին մեկնարկող «Լիվերպուլի» դեմ խաղը։
Պրեմիեր Լիգայի ուժեղագույնները մրցելու են ազգային հավաքականների հանդիպումների ընդմիջումից հետո։ Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վրդովվել էր հանդիպման մեկնարկային ժամին։
«Մենք Հյուսիսային Մակեդոնիայից կվերադառնանք երեքշաբթի վաղ առավոտյան, բայց ես ունեմ լավ մարզիչ, ով մեզ մի քանի օր արձակուրդ է տալիս։ Երբեմն դա ուժասպառ է անում, բայց ես սա ոչնչի հետ չէի փոխի»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում Goal-ը: