«Ռեալը» ձմռանը տրանսֆեր չի իրականացնի

Մադրիդի «Ռեալը» դեռ մտադիր չէ դուրս գալ տրանսֆերային շուկա։ «Լոս Բլանկոսի» վնասվածք ստացած ֆուտբոլիստների ցուցակը վերջերս համալրել են հարձակվող Վինիսիուս Ժունիորը և կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, ովքեր վնասվածք են ստացել իրենց ազգային հավաքականների կազմում։

Հայտնի է, որ Մադրիդի «Ռեալը» չափազանց դժգոհ է ներկայիս իրավիճակից, սակայն ակումբի ղեկավարությունը դեռ չի ծրագրում խնդիրները լուծել տրանսֆերների միջոցով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դժվար թե հունվարին մադրիդյան գրանդը որևէ ձեռքբերում անի: