Վահան Բիչախչյան․ «Վստահ եմ՝ եթե շարունակենք նույն ոգով մյուս անգամ հաստատ կստացվի»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խոսել է Ուելսի ընտրանու հետ կայացած խաղի մասին, որը ավարտվել է՝ 1-1 հաշվով։

«Էմոցիոնալ հանդիպում էր։ Դուրս էինք եկել խաղադաշտ հաղթելու, պայքարեցինք մինչև վերջ։ Ցավոք մեր մոտ չստացվեց երկրորդ գնդակը խփել։ Մեր հակառակորդը ինչ ուժեղ կողմեր ուներ օգտագործեց։

Ափսոս էր, շատ ափսոս էր, եթե հաղթում էինք մեզ մեծ խաղ էր սպասվում Խորվաթիայի դեմ։ Այս անգամ չստացվեց, վստահ եմ՝ եթե շարունակենք նույն ոգով մյուս անգամ հաստատ կստացվի», – խաղից հետո ասել է Բիչախչյանը։