Հայաստանի հավաքականից երկու ֆուտբոլիստ չի մեկնի Խորվաթիա

Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա։

Մեր ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Հանդիպումը նոյեմբերի 21-ին է Խորվաթիայում։