Sport. Լուկա Մոդրիչը որոշել է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է Sport-ը՝ խորվաթ ֆուտբոլիստը որոշել է հաջորդ ամառ տեղափոխվել Սաուդյան Արաբիա, երբ ավարտվի նրա պայմանագիրը մադրիդյան թիմի հետ։

Լուկա Մոդրիչը սեպտեմբերին դարձավ 38 տարեկան։ Խորվաթն արդեն իր տասներկուերորդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալում»։ Միաժամանակ, կիսապաշտպանը վերջերս սկսել է քիչ խաղաժամանակ ստանալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ ցանկանում են իրենց շարքերում տեսնել Լուկա Մոդրիչին։

Transfermarkt-ը Մոդրիչին գնահատում է 10 միլիոն եվրո։