Նորվեգիայի գլխավոր մարզիչը ուրախացրել է «Արսենալի» երկրպագուներին

Նորվեգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակկենը մի քանի խոսք է ասել կիսապաշտպան Մարտին Էդեգորի վիճակի մասին։ «Արսենալի» ֆուտբոլիստը բաց է թողել թիմի վերջին հանդիպումները։

«Ես Մարտինի հետ խոսել եմ 45 րոպե։ Նա գնալով ավելի ու ավելի լավանում է։ Նրա համար կարևոր է քայլ առ քայլ վերականգնվել։ Հուսով եմ, որ նա պատրաստ կլինի «Արսենալի» հետ «Բրենտֆորդի» դեմ խաղին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սոլբակենը։

Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Բրենտֆորդ» – «Արսենալ» հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին։