Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն պոկերի գոլի հեղինակ է դարձել Ադրբեջանի դեմ խաղում:
«Ռոմայի» ֆուտբոլիստը, ով վարձավճարով հանդես է գալիս «Չելսիից», քսան րոպեում չորս անգամ գրավել է մրցակցի դարպասը՝ 17-ից 37-րդ րոպեներին։
Opta-ի փոխանցմամբ՝ 30-ամյա հարձակվողը դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով Բելգիայի հավաքականի կազմում մեկ խաղակեսում չորս գոլ է խփել։
Հիշեցնենք, որ բելգիացիները Եվրո-2024-ի եզրափակիչ փուլին իրենց մասնակցությունը ապահովել էին ավելի շուտ։
Որակավորման ռմբարկուների ցուցակը վստահորեն գլխավորում է Ռոմելու Լուկակուն՝ խփած 14 գոլով: Բելգիայի հավաքականի հարձակման առաջատարն առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուից (10) ու Կիլիան Մբապպեից (9):