Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Ուելսի հավաքականի հետ տնային հանդիպումից հետո դիմել է երկրպագուներին։
«Ցավոք, մեր երազանքը մահացավ, և ես ինձ մեղավոր եմ զգում։ Բոլորը ցանկանում էին և երազում էին դուրս գալ եզրափակիչ մրցաշար։ Չեմ կարող բառերով արտահայտել, թե որքան ցավալի է դա հիմա։ Բայց նույնիսկ այսպիսի դժվար պահին, շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար», – գրել է Թիկնիզյանը սոցցանցերում։
Նոյեմբերի 18-ին Երևանում կայացավ Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան – Ուելս հանդիպումը և ավարտվեց 1-1 հաշվով։ Մեր ընտրանին հաշվի մեջ առջևում էր, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում Թիկնիզյանը ինքնագոլի հեղինակ դարձավ։
Հայաստանի հավաքականը կորցրեց խմբից դուրս գալու շանսերը։