Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ El Nacional-ի համաձայն՝ 32-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Կարմիր սատանաները» լրջորեն են մոտենում 32-ամյա խաղացողի տրանսֆերը վերջնական տեսքի բերելուն։ Մանկունիանցիների ղեկավարությունը պատրաստ է եռապատկել ֆրանսիացի հարձակվողի ներկայիս աշխատավարձը։
Գրիզմանը հաջող սկսեց մրցաշրջանը մադրիդյան թիմի կազմում։ Հարձակվողը անցկացրել է 16 հանդիպում, դարձել 12 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ, իսկ տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։