«Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը քննադատաբար է վերաբերվում իրեն՝ նա կարծում է, որ վնասվածքից հետո վերջին մրցաշրջանը լավագույնս չի անցկացրել։
«Վնասվածքը շատ տհաճ էր, ես իրականում պետք է սովորեի նորից զգալ մարմինս։ Ուստի ես հասկանում եմ, որ նախորդ մրցաշրջանում ես հեռու էի լավագույններից։
Ես շատ լավ գիտեմ, թե երբ եմ լավ խաղում, և երբ չեմ խաղում»,- հոլանդացի պաշտպանի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։