«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու երեք տարբերակ ունի։ 27-ամյա խաղացողի գործող պայմանագիրն ավարտվում է մեկուկես տարուց, և մյունխենյան ակումբի ղեկավարությունը դեռ չի կարողացել թիմի հարձակվողի հետ պայմանավորվել հետագա համագործակցության պայմանների շուրջ։
Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքով՝ իրավիճակին ուշադիր հետևում են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»։
Transfermarkt-ը Լերոյ Սանեի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 18 խաղում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։