«Ջենոայի» պաշտպանը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Ջենոայի» պաշտպան Ռադու Դրագուսինը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Tuttomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ռումինացու համար պայքարում են «Արսենալը», «Թոթենհեմը» և «Նյուքասլը»:

Այս մրցաշրջանում Դրագուշինը անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։