Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկ Օվերմարսը հեռացվել է իր հայրենիքում ֆուտբոլային գործունեությունից՝ «Այաքսում» աշխատելու ընթացքում սեռական բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար, հայտնում է AD.nl-ն։
Անցյալ տարվա փետրվարին Օվերմարսը հրաժարական տվեց Ամստերդամի ակումբի մարզական տնօրենի պաշտոնից՝ կին գործընկերներին ուղղված ոչ պատշաճ հաղորդագրությունների պատճառով։
Հաղորդվում է, որ 50-ամյա ֆունկցիոները մեսենջերի միջոցով բացահայտ հաղորդագրություններ է ուղարկել, այդ թվում՝ իր սեռական օրգանների լուսանկարները։