ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն հրաժարվել է պատասխանել փարիզյան ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին Եվրո-2024-ի ընտրական փուլի Ջիբրալթարի հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
«Սա չի վերաբերում Ֆրանսիայի հավաքականին։ Այս հարցով պետք է գնալ ՊՍԺ-ի բազա, և այնտեղ ես կպատասխանեմ: Ազգային հավաքականը վեր է ամեն ինչից»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը:
Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։