«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է։ Երբ ունես այնպիսի մրցակից, ինչպիսին Լեո Մեսսին է, և քեզ հաջողվում է գրեթե ամեն տարի նրա հետ նույն մակարդակի վրա լինել, դա չափազանց դժվար է, այդ իսկ պատճառով ես միշտ երկրպագում էի նրան»,- Sports.ru-ն մեջբերում է Խվիչան՝ հղում անելով Bank of Georgia հեռուստաալիքին։
Խվիչան նշել է նաեւ, որ Ռոնալդուն ֆուտբոլում շատ բանի է հասել իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։