Ջուդ Բելինգհեմ. «Ցանկանում եմ շարունակել զարգացնել իմ ներուժը և նվաճել շատ ավելին»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է իր՝ 2023 թվականի «Ոսկե տղայի» մրցանակը, որը շնորհվել է Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացողին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր քվեարկել են իմ օգտին։ Ես գնահատում եմ բոլորին, ովքեր եղել են իմ ճանապարհորդության մի մասը, և ամենակարևորն իմ ընտանիքին:

Այժմ, երբ ես նվաճեցի Golden Boy-ը, ցանկանում եմ շարունակել զարգացնել իմ ներուժը և նվաճել շատ ավելին»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

20-ամյա Բելինգհեմը, ով նախորդ ամառ Դորտմունդի «Բորուսիայից» է միացել «Ռեալին», մադրիդյան ակումբի կազմում իր առաջին 14 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։