Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Ռոման»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Պորտուգալացի մասնագետի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը:

Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ ամեն ինչ գնում է դեպի այն, որ այս մրցաշրջանը Մոուրինյոյի համար վերջինը կլինի «Ռոմայի» ղեկին։ Մասնագետը չի նախատեսում երկարաձգել ժամկետանց պայմանագիրը։

Նշենք, որ Սաուդյան Արաբիան համարվում է Ժոզե Մոուրինյոյի կարիերան շարունակելու ամենահավանական վայրը։