Հայտնի է, թե որքան գումար է պահանջում «Մանչեսթեր Սիթին» Ժոաու Կասնելուի դիմաց

Պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»։

Ինչպես հաղորդում է Football Espana-ն, անգլիական գրանդը պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից 50 միլիոն եվրոյի դիմաց, սակայն այս գումարը չի համապատասխանում «Բարսելոնային»։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբը ցանկանում է 29-ամյա ֆուտբոլիստի վարձավճարը երկարաձգել հաջորդ մրցաշրջանի համար։ Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է գնալ նման քայլի, պայմանով, որ պայմանագրում կետ պարունակվի վարձակալության ժամկետի ավարտից հետո խաղացողի պարտադիր գնման մասին։

Այս մրցաշրջանում Կանսելուն անցկացրել է 14 հանդիպում, դառնալով՝ երկու գոլի և մեկ գոլային փոխանցում հեղինակ։