Էդուարդ Սպերցյանը մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։

Ինչպես հայտնում է tuttomercatoweb.com-ը, թուրինյան ակումբի սկաուտը ներկա կգտնվի Խորվաթիայի դեմ Հայաստանի հավաքականի խաղին՝ ֆուտբոլիստին հետևելու համար։

Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» պատրաստվում է պայմանագիր կնքել Սպերցյանի հետ, եթե չկարողանա ձեռք բերել Դոմենիկո Բերարդիին «Սասուոլոյից»։