Հայաստան – Ուելս հանդիպումից հետո Ալեքսանդր Պետրակովը պատասխանեց լրագրողների հարցերին։
Խաղի մասին
Ես կարծում եմ, ինչ-որ տեղ վարպետությունը չհերիքեց։ Ես երբեք չեմ ընդունում, որ բախտը չժպտաց։
Նաիրը խաղից հետո մոտեցավ ինձ և համեմատեց իր ինքնագոլը Յարմոլենկոյի ինքնագոլին։ Ես հանգստացրի նրան և ասացի, որ որևէ մեկը չի ուզում լինի այդպես, պարզապես ստացվում է։
Մրցակցի եզրային նետումների մասին
Բնականաբար ուշադրություն դարձրել էինք մրցակցի՝ եզրային երկար նետումներին։ Ցավոք սրտի, մեր թիմում չկան այդպիսի բարձրահասակ ֆուտբոլիստներ և չկա այդպիսի մեկը, ով կկարողանա 45 մ եզրային նետում կատարել։
Իվուի վնասվածքի մասին
Չեմ կարող հիմա պատասխանել։ Բժիշկները կհետազոզեն և եթե հասկանանք կարիք կա, կուղարկենք հետազոտության։
Չորս պաշտպանով խաղի մասին
Ուելսը այն թիմը չէ, որ այդպես խաղանք ամբողջ ընթացքում։ Մենք տեսանք, որ երբ թիմը կարգապահ էր, ստացվում էր, իսկ երբ չկար կարպագապահություն, չէր ստացվում։ Կրկին նշեմ, որ չեմ սիրում, երբ ասում են, որ մեր բախտը չբերեց։ Դա իմ բառապաշարում չկա։
Չորս պաշտպանով խաղի չենք անցել։ Այդ ֆուտբոլիստներին դժվար էր մեկը մեկի դեմ խաղալ։ Պետք է նշեմ, որ մրցակցի կազմում խաղադաշտ մտան Ջոնսոնը՝ «Թոթենհեմից», որը առաջատարն է ԱՊԼ-ի, Ջեյմսը՝ «Լիդսից»։ Բոլորը լավ խաղացին՝ Հարությունյանը, Հարոյանը, որի լավագույն խաղն էր, Կալիզիրը, որը 34 տարեկան է, ով չի խաղում իր թիմում, բայց նվիրվեց այս խաղին, Դաշյանը, Թիկնիզյանը։ Բոլորը նվիրումով խաղացին։
Մրցաշարի վերջնական տեսքի մասին
Ամփոփելու ժամանակը չէ։ Խորվաթիայի դեմ հանդիպում ունենք, դժվար կլիներ այսպիսի մրցակցի դեմ խաղալ ստուգողական խաղում։ Այդ խաղից հետո անպայման ամփոփում կլինի։
Էդուարդ Սպերցյանի խաղային դիրքի մասին
Դա հնարավոր չէ, որովհետև «Կրասնոդարը» 4-3-3 սխեմայով է խաղում, բայց ես խոսեցի նրա հետ, առաջարկեցի խաղալ ձախ վինգերի դիրքում, բայց նա ինձ ասաց, որ հարմար չի զգում իրեն այդ դիրքում։ Ես չունեմ այդքան ֆուտբոլիստ, որ խաղանք 4-3-3 սխեմայով։
Թիմի ֆուտբոլիստների մասին
Միայն մեկ բան՝ անհատապես մարզվել ոչ միայն հավաքականում, այլև ակումբներում և գալ հավաքական, նվիրվել 100 տոկոսով, որովհետև բախտի գործոնը բացառում եմ։