Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել ազգային հավաքականի խաղում։
Բրազիլիայի հավաքականը արտագնա հանդիպում անցկացրեց ԱԱ-2026-ի ընտրական փուլում Կոլումբիայի հետ։ Հանդիպման հենց սկզբում Գաբրիել Մարտինելին բացեց խաղի հաշիվը։ Քիչ անց՝ 27-րդ րոպեին, Մադրիդի «Ռեալի» հարձակման առաջատարը վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը։ Նրա տեղը զբաղեցրեց Ժոաու Պեդրոն, ով իր նորամուտը նշեց «Պենտակամպեոնների» կազմում։
Կոլումբիայի հավաքականը Լուիս Դիասի երկու գոլերի շնորհիվ հաղթեց Բրազիլիային։