«Թոթենհեմը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամուել Իլինգի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբի ղեկավարությունը 20-ամյա խաղացողին գնահատում է 15 միլիոն եվրո։
Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն կարծում է, որ Իլինգը իր թիմին կտա մարտավարական բազմակողմանիություն:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Ա Սերիայում 4 հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» կազմում և կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։