«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը մեկնաբանել է Ռոբերտ Լևանդովսկու հետ վերջերս տեղի ունեցած միջադեպը, որը մամուլում բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց։
Ալավեսի դեմ խաղում 35-ամյա լեհ հարձակվողը բացահայտորեն բողոքել է իր 16-ամյա թիմակցին։ Լևանդովսկին ավելի ուշ հայտարարեց, որ այս իրավիճակը զուտ պատահականություն էր, որը ուշադրության արժանի չէր։
«Լևանդովսկու միջադե՞պը: Ինչպես նա ասաց, երբեմն խաղադաշտում նման բաներ են պատահում։ Մենք հիանալի ենք միմյանց հետ, հիանալի մթնոլորտ է տիրում «Բարսելոնայի» հանդերձարանում»,- իսպանական ԶԼՄ-ները մեջբերում են Յամալին, ով այս մրցաշրջանից պարբերաբար խաղում է «Բարսելոնայի» հիմնական թիմում: